Encyclopedia

ԿԱՐԵՆ ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Պատմաբան, հայագետ

Ծնվել է Թբիլիսիում: 1951թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1955-58թթ աշխատել է Երևանի Մ.Մաշտոցի անվան մատենադարանում, 1958թ-ից՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքում։ Ղեկավարել է ինստիտուտի՝ Հովսեփ Օրբելու հիմնադրած «Կովկասի կաբինետը»։ Զբաղվել է Հայոց պատմության և մատենագրության, հայկական ձեռագրերի, հայ-բյուզանդական հարաբերությունների, հայագիտության պատմության, ինչպես նաև Բագրատունյաց Հայաստանի պատմության ուսումնասիրությամբ։ Դասավանդել է Սանկտ Պետերբուրգի համալսարանում։ Հրատարակել է մի քանի տասնյակ մենագրություններ, հոդվածներ, գրախոսականներ։ Հրատարակել է նաև «Ակադեմիկոս Հովսեփ Աբգարի Օրբելի» 1971թ., «Ավարայրի ճակատամարտից դեպի Նվարսակի պայմանադրությունը» 1989թ., «Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերտցւոյ» 1963թ. և այլ աշխատություններ: 1974թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1990-95թթ եղել է ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։ Մահացել է Սանկտ Պետերբուրգում: