Encyclopedia
ԿԻՐԱԿՈՍ ԱՂԲԱԿԵՑԻ
Մանրանկարիչ
Հայտնի է եղել նաև որպես Կիրակոս քահանա: Եղել է 14-րդ դարի 1-ին կեսի հայ գրիչ և մանրանկարիչ: Ապրել և ստեղծագործել է Վասպուրականի Աղբակ գյուղաքաղաքում: Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում են նկարչի ընդօրինակած կամ պատկերազարդած՝ 1318-19թթ, 1330թ., 1332թ., 1351թ. Ավետարանները և 1352թ. ժողովածուն, երկու ձեռագիր Ավետարաններ գտնվում են Նոր Ջուղայում և Հալեպում: Նրա անվանն է առնչվում Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ինքնատիպ ճյուղավորումներից մեկը: Նրա պատկերած կերպարներն ու առարկաները խիստ պարզեցված են: Արտահայտման հիմնական միջոցը՝ գիծը, առավելապես ենթարկված է զարդային կառուցվածքին: Մանրանկարների ոճավորումն ու թափանցիկ գուներանգը արևելյան արվեստի հրապույրն ունեն: