Encyclopedia

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԽՈՒԴԱԲԱՇՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է Բաքվում: 1932թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։ 1935թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: Նրա նախագծերով կառուցվել են Երևանում՝ մետաղական կոնստրուկցիաների գործարանի թերթագլանման արտադրամասը (1953թ.), էլեկտրաապարատների (1953թ.), դաշնամուրի (1965թ., Մ.Յասմաճյանի և Վ.Ավետիսյանի հետ), Կիրովականում՝ քիմիական մանրաթելի (1957-62թթ, Բ.Հարությունյանի, ինժեներներ Բ.Դանոյանի, Գ.Բալյանի հետ), «Ավտոմատիկա» (1965թ., Կ.Անանյանի հետ) գործարանները։ 1958թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր շինարարի կոչման։ Մահացել է Երևանում: