Encyclopedia
ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍԵՐԵԲՐՅԱԿՈՎ
Գրող, հրապարակախոս, թարգմանիչ
Ծնվել է Թիֆլիսում: 1951թ. ավարտել է (էքստեռն) Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Աշխատել է Թիֆլիսի և Մոսկվայի թերթերի խմբագրություններում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է ճակատային և զինվորական թերթերի թղթակից, խմբագիր։ 1953-58թթ աշխատել է Երևանի «Կոմունիստ» թերթում, որտեղ եղել է պատասխանատու քարտուղար։ 1958-66թթ եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, այնուհետև՝ Անդրկովկասում, 1966-74թթ՝ նույն թերթի բաժնի վարիչ, 1974թ-ից՝ թերթի տեսաբան։ Լույս են տեսել նրա «Եվրոպայի քաղաքներով» (1959թ.), «Շարժման իմաստությունը» (1977թ.), «Կյանքի դասերը» (1977թ., ռուսերեն), «Ճանապարհներ և մարդիկ» (1982թ., ռուսերեն) ակնարկների, էսսեների, գրական դիմանկարների գրքերը։ Նրա սցենարով նկարահանվել են «Մարիետա Շահինյան» (1969թ.) և «Ճանապարհորդություն դեպի Արզրում» (1979թ.) վավերագրական կինոնկարները։ Թարգմանել է Ն.Զարյանի, Ս.Խանզադյանի, Վ.Արամյանի և ուրիշների երկերից: 1975թ. արժանացել է Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Մոսկվայում: