Encyclopedia
ՀԱԿՈԲ ԶՈՐՅԱՆ
Պատմաբան, տնտեսագետ
Ծնվել է Տրապիզոնի Նահանգի Օրդու գյուղաքաղաքում: 1900-08թթ սովորել է ծննդավայրի, իսկ 1908-12թթ՝ Կ.Պոլսի Պերպերյանվարժարանում, 1919-20թթ` Լոզանի (Շվեյցարիա) համալսարանի փիլիսոփայության, իսկ 1920-25թթ` Բեռլինի համալսարանի քաղաքատնտեսության ֆակուլտետում, մասնագիտացել սոցիոլոգիայի, քաղաքատնտեսության, փիլիսոփայության ու պատմագիտության մեջ: Սողոմոն Թեհլերյանի հետ գործուն մասնակցություն է ունեցել Թալեաթ փաշայի սպանությանը (1921թ. մարտի 15֊ին): Ուսանողության տարիներին մասնակցել է Գերմանիայի ուսանողական սոցիալիստական շարժմանը, մասնակցել ՀՕԿ-ի և նշանավոր հայասեր Յոհաննես Լեփսիուսի «Գերմանահայկական ընկերության» աշխատանքներին: 1925թ. Բեռլինի համալսարանում պաշտպանել է ատենախոսոլթյուն և ստացել փիլիսոփայության դոկտորի աստիճան: 1926թ. ընտրվել է Հայաստանի գիտության և արվեստի ինստիտուտի թղթակից անդամ, 1931թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1925թ. հրավիրվել է Երևանի պետական համալսարան, որտեղ մինչև 1937թ. դասավանդել է հայ ժողովրդի պատմություն և քաղաքատնտեսություն: 1930-31թթ եղել է Կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտի (այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) տնօրենը (ռեկտոր), 1929-37թթ՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչը, 1931-37թթ` պատմության ֆակուլտետի դեկանը: 1927-29թթ համատեղությամբ վարել է նաև Հանրային գրադարանի, 1932-35թթ` Մշակույթի պատմության ինստիտուտի և 1936-37թթ`Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրենի պաշտոնները: Գործուն մասնակցություն է ունեցել մարքսիստ-պատմաբանների հանրապետական ընկերության ստեդծման (1928թ.) աշխատանքներին, եղել նրա առաջին նախագահը: Զգալի է եղել նրա ավանդը պատմաբան մասնագետների պատրաստման գործում: Նրա ուսումնասիրությունները վերաբերում են հին և միջնադարյան Հայաստանի հասարակական-տնտեսական պատմությանը: Նրա գիտական պատկառելի ժառանգության մեջ առանձնակի արժեք ունեն «Արարների հարկային քաղաքականությունը ավատատիրական Հայաստանում» (1927թ.), «Արաբական շրջանում ֆեոդալական Հայաստանի քաղաքի և գյուղի միջև ստեղծված հակադրությունը» (1927-28թթ), «Ֆեոդալական Հայաստանի գյուղացիական շարժումները 10-րդ դարում» (1928թ.), «Արտաշատի, Վաղարշապատի և Դվինի պրոբլեմը» (1935թ.), «Ներդասակարգային պայքարը հայ Արշակունիների թագավորության վերջին շրջանում» (1936թ.) և այլն: Դարձել է ստալինյան բռնաճնշումների զոհ: 1938թ. մարտին մանկավարժ կնոջ (Եսթեր Զորյան) և համալսարանի մի խումբ դասախոսների հետ ձերբակալվել է («պրոֆեսորների գործը»)։ Չորս տարի անցկացրել է ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում: Մահացել է Սիբիրյան աքսորավայրում՝ անազատության մեջ: Արդարացվել է հետմահու: