Encyclopedia
ՀԱԿՈԲ ՆԱՂԱՇ ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆ
Գեղանկարիչ, բանաստեղծ
Ծնվել է Նախիջևանի Շոռոթ գյուղում: Եղել է նկարիչ, բանաստեղծ Նաղաշ Հովնաթանի որդին, գեղանկարիչ Հարություն Հովնաթանյանի եղբայրը: 1710-ական թվականներին տեղափոխվել է Թիֆլիս: Հոր մահվան առթիվ գրել է «Ողբերգութիւն յաղագս մահուան գեղեցկարուեստ վարպետ Յովնաթանի Նաղաշ…» ողբը: Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են նրա 35 բանաստեղծությունները՝ մեծ մասամբ գրված սիրո մոտիվներով: Նրա գործերից 21-ը տպագրվել է Նաղաշ Հովնաթանի «Բանաստեղծություններ» (1951թ.) ժողովածուում: Դրանք բովանդակությամբ նման են հոր երգերին: Ուշագրավ է Ողբը, որը նույնպես գրված է հոր՝ վերջերս հայտնաբերված «Ողբերգութիւն յաղագս մահուան Մահդասի Շահբազին Արզրումցւոյ…» խորագրով ողբի հետնությամբ: Ստեղծագործել է հայերեն, թուրքերեն, վրացերեն: Սակայն ավելի հայտնի է իբրև նկարիչ: Իր կրտսեր եղբոր՝ Հարությունի հետ ծաղկանկարել, նկարազարդել է վանքեր ու եկեղեցիներ, ծաղկազարդել ձեռագրեր: Նրա նկարիչ լինելու բազմաթիվ փաստեր կան գրավոր աղբյուրներում: Այդ հաստատում են նաև նրա մի շարք բանաստեղծություններ («Մեկ օր ինձ մոտ արի պատկերիդ նման քաշեմ», «Խելքն տարար Յակոբ պատկերահանին» և այլն): Գրավոր աղբյուրներում հիշատակվում է մինչև 1740թ., երբ եղբոր հետ նկարազարդել է Երնջակի Սբ. Կարապետի վանքը: Նկարազարդել է «Քաղուածք Յավետարանաց»-ը (1720թ., Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան): Հեղինակել է հաստոցային նկարներ («Սանդուխտ կույսը», 1727թ., «Թադևոս առաքյալը», «Ղազարոսի հարությունը», երկուսն էլ՝ 1729թ., «Աստվածամոր յոթ վերքը», 1729թ., բոլորը՝ Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան): Մեծ ուշադրություն է դարձրել մարմնաձևերի կերպավորմանը և մանրամասների նյութական վերարտադրմանը: Մահացել է Թիֆլիսում: