Encyclopedia
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է ՀՀ Արմավիրի մարզի Մեծ Շահրիար գյուղում (այժմ` Նալբանդյան գյուղ): 1946թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1953թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծագործել է գրաֆիկայի բնագավառում: 1960-98թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում, որտեղ 1984-91թթ եղել է ամբիոնի վարիչ: Նկարչի գործերից առանձնանում է «Հայկական ճարտարապետական հուշարձաններ» գրաֆիկ շարքը՝ «Գեղարդ» (1975թ.), «Կեչառիս» (1980թ.), «Հաղպատ» (1988թ.), «Սաղմոսավանք» (1989թ.), «Հաղարծին» (1990թ.), «Կարմրավոր» (1991թ.): «Զանգեզուր» և «Երգ Սևանի մասին» նկարաշարերում վեր է հանված բնության նախասկզբնական մաքրությունն ու վեհությունը՝ «Անձրևից առաջ», «Լերկ լեռներ» (1976թ.), «Տաթև» (1981թ.), «Սևանի կղզում» (1990թ.), «Լեռների գրկում» (1997թ.): Մահացել է Երևանում: