Encyclopedia
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ
Ճարտարապետ, ծաղրանկարիչ
Ծնվել է 1943թ. սեպտեմբերի 5-ին, ՀՀ Աշտարակ քաղաքում: Դերասան, բեմադրիչ Գրիգոր Չալիկյանի որդին է: 1969թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինական ֆակուլտետը: 1988-90թթ եղել է ՀՀ Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետը: Հեղինակել է հայտնի քաղաքական և մշակութային գործիչների բազմաթիվ ծաղրանկարներ, ծաղրաքանդակներ: Աշխատանքները ցուցադրվել են Բլագովեշենսկում, Քեմբրիջում, Փարիզում, Բեյրութում, Նյու Յորքում, Անկոնայում և այլուր: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Մոսկվայում (1993թ., 1994թ.), Նյու Յորքում (1996թ.), Բեյրութում (1999թ.), Երևանում (1995թ., 2002թ., 2003թ., 2013թ.), Քեմբրիջում (2011թ.), Փարիզում (2013թ.): 1975թ-ից Հայաստանի ճարտարապետների, 1997թ-ից դիզայներների, 1999թ-ից նկարիչների, 2003թ-ից ծաղրանկարիչների միությունների և դիզայներների միջազգային միության անդամ է: 1985թ. Իտալիայի ծաղրանկարիչների միջազգային մրցույթում արժանացել է «Արծաթե պնակ» մրցանակի: