Encyclopedia
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԻԶԱՆՅԱՆ
Ճարտարապետ
Ծնվել է Վրաստանի Մանգլիս քաղաքում: 1900թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտը: Նրա նախագծերով Բաքվում կառուցվել են նավթահանքերի վարչության շենքը, «Միրզոև եղբայրներ և ընկերներ» նավթարդյունաբերական ընկերության, «Բեկտնդորֆ և ընկերներ» ընկերության առևտրային տները, «Մանթաշև և ընկերներ» նավթարդյունաբերական ընկերության տունը, ներքին այրման շարժիչների ցուցհանդեսի տաղավարները, մանկական հիվանդանոց, Երևանում` բնակելի տներ, Սևանում` ձկան բազմացման կայանը, Ստեփանավանում` յուղի և պանրի պահեստարանը: Հեղինակել է «Լանջավոր կտուրների պրոյեկտում» (1935թ.) ուսումնական ձեռնարկը: Արժանացել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալի: Մահացել է Երևանում: