Encyclopedia

ՀՈՎՍԵՓ ՊԱՊԻԿՅԱՆ

Քանդակագործ

Ծնվել է 1947թ. դեկտեմբերի 26-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1964թ. ավարտել է Լենինականի Ս.Մերկուրովի անվան նկարչական դպրոցը, 1977թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակագործության ֆակուլտետը: Դեռ ուսանողական տարիներից մասնակցել է հանրապետական և արտերկրի ցուցահանդեսներին (Ռուսաստան, Ուկրաինա, Լատվիա, Հունգարիա, Իտալիա, ԱՄՆ և այլուր): 1978թ-ից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում (2005թ-ից՝ պրոֆեսոր): 1983թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նրա ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի և Ռուսաստանի թանգարաններում, իսկ որոշ աշխատանքներ գտնվում են ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Հայաստանի, Սիրիայի, Ռուսաստանի մասնավոր հավաքածոներում: