Encyclopedia

ՀՌԻՓՍԻՄԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Քանդակագործ, խեցեգործ

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում: 1945թ. ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության ֆակուլտետի խեցեգործության բաժինը (դասատուներ` Ցա.Նիկոլաձե, Ս.Քոբուլաձե)։ 1945թ. Հայաստանի նկարիչների միությանը կից կազմակերպել է կիրառական արվեստի բաժին և ղեկավարել մինչև 1975թ.: Երևանի հախճապակու գործարանի մասսայական արտադրության համար ստեղծել է մանրաքանդակների շարք («Հայկական պարեր», 1946թ.), ամանեղենի հավաքածուներ: 1960թ-ից աշխատել է հրակավով: 1956թ-ից եղել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի խեցեգործական բաժնի վարիչը (1977թ-ից` պրոֆեսոր): 1958թ., Ռուբեն Շահվերդյանի հետ, ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտին կից ստեղծել է խեցեգործության լաբորատորիա: Նրա ստեղծագործության զարգացումն ընթացել է հախճապակե և խեցե մանրաքանդակներից, անոթների ձևերից դեպի ճարտարապետական խեցեգործությունը` հրակավե մեծ դեկորատիվ քանդակներ, որոնք տեղադրված են Երևանի հասարակական շենքերում (ռեստորան «Ծովինար», 1975թ.), փողոցներում ու պուրակներում, ինչպես և Մոսկվայում` ԽՍՀՄ ԺՏՆՑ-ում («Ծաղիկ», «Արևիկ», «Կարինցի աղշիկ», 1975-76թթ): Քանդակագործին բնորոշ է ազգային ավանդույթների խոր ըմբռնումն ու նորովի վերակերպավորումը, աշխատանքների կիրառական նշանակության և քանդակային ձևերի օրգանական կապը` «Աղավնի» (1954թ.), «Փյունիկ» (1958թ.), վերականգնման եղանակով ջնարակապատված խեցե շշերի շարքերը (1960-70թթ), որոնք հիշեցնում են ազգային տարազներով կանանց: Խեցեգործության հանրապետական և միջազգային ցուցահանդեսներում արժանացել է դիպլոմների` Ժնև (1965թ.), Ֆաենցա (Իտալիա, 1969թ., 1971թ., 1972թ.), Վիլնյուս (1971թ.), Վալլորիս (1970թ., 1972թ., 1978թ., 1980թ.): «Պրագա-62»-ում արժանացել է արծաթե մեդալի: Ստեղծագործության ինքնուրույն մասն է կազմում գրաֆիկան (գծանկար, ջրանկար), որը հաճախ օգտագործել է խեցե քանդակներ ստեղծելու համար (դեկորատիվ սկուտեղների զարդանկարներ, 1950-60թթ, անոթներ` «Գորիս», 1965թ., «Ընկերուհիներ», 1962թ., «Կարինցի աղջիկները», 1967թ.): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1943թ., 1947թ., 1966թ.), Մոսկվայում (1967թ.), Կիևում (1976թ.), Թբիլիսիում (1982թ.): 1974թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: