Encyclopedia
ՀՐԱՆՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Պատմաբան
Ծնվել է Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր), Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքից գաղթած ընտանիքում։ 1944թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, 1949թ.՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ապա կատարել կոմերիտական ու կուսակցական աշխատանք։ 1955-71թթ եղել է ՀՀ ԳԱ Նախագահության գիտնական-քարտուղար, 1971-79թթ՝ գլխավոր գիտնական-քարտուղարի տեղակալը, 1979թ-ից՝ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրենը։ Նրա թեկնածուական (1960թ.) և դոկտորական (1966թ.) ատենախոսությունները վերաբերում են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Անդրկովկասի և Հայաստանի ազգային և երիտասարդական շարժման պատմության ուսումնասիրությանը (1991թ-ից՝ պրոֆեսոր)։ Հրատարակել է բազմաթիվ հոդվածներ Հայկական հարցի թեմայով` 1918թ. Մայիսյան հերոսամարտերի և դրանց մասնակից հերոսների, Լեռնային Ղարաբաղը 1921թ. Ադրբեջանին բռնակցելու և գիտաճանաչողական ու քաղաքական մեծ հետաքրքրություն ներկայացնող այլ իրադարձությունների մասին։ 1993թ. ռուսերեն լույս է տեսել նրա «Բրեստ-Լիտովսկ. ինչպես բռնակցվեցին Թուրքիային Կարսը, Արդահանը, Բաթումը» աշխատությունը, դրան հաջորդել է «Հայկական հարցը 1918թ.» խորագրով աշխատությունը։ 1998թ. լույս է տեսել պատմաբանի «Հայոց ազգային միասնության հաղթանակը» խորագրով մենագրությունը: 1996թ-ից եղել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ 1967թ. արժանացել է «Պատվո նշան» շքանշանի: Մահացել է Երևանում: