Encyclopedia
ՀՐԱՆՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կոմպոզիտոր
Ծնվել է Սուխումում: 1952թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ 1953թ. տեղափոխվել է Յակուտիա, զբաղվել յակուտական երաժշտական ֆոլկլորի հավաքմամբ, մանկավարժական և ստեղծագործական գործունեությամբ։ 1956թ. նրա նախաձեռնությամբ Յակուտսկի երաժշտական ուսումնարանում ստեղծվել է տեսական-ստեղծագործական բաժանմունք։ Գրել է ջութակի կոնցերտ (1954թ.), «Տոնական Յակուտիա» օրատորիան (1955թ.), սիմֆոնիա (1955թ.), «Լոոկուտ և Նյուրգուսուն» քնարական օպերան (1958թ.), «Հյուսիսի ծաղիկը» օպերետը (1961թ.), «Երջանկության քարը» բալետը (1961թ.), յակուտական թեմաներով երգեր։ Նրա խմբագրությամբ հրատարակվել է յակուտական ժողովրդական երգերի երկու ժողովածու։ 1957թ. արժանացել է Յակուտիայի հանրապետության, 1958թ.՝ Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Յակուտսկում: