Encyclopedia
ՀՐԱՆՏ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Դերասան, բեմադրիչ
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): Բեմական գործունեությունն սկսել է 1928թ-ից, Երևանի շրջիկ թատրոնում: 1953թ. ավարտել է Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական ինսիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1931-63թթ աշխատել է Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան), Կիրովականի (այժմ` Վանաձորի Հ.Աբելյանի անվան), Սուխումի քաղաքային, Հոկտեմբերյանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Էջմիածնի, Արթիկի, Արտաշատի, Կամոյի և այլ շրջանային թատրոններում: 1962թ. եղել է Կամոյի (այժմ` Գավառ) շրջանային թատրոնի գլխավոր ռեժիսորը: 1963-86թթ եղել է Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական թատրոնի դերասան և բեմադրիչ: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի«Պատվի համար» (Սուրեն), «Նամուս» (Մարտիրոս), Է.Վոյնիչի «Բոռը» (Արթուր), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորները» (Շմագա) և այլն: Բեմադրել է շուրջ 250 ներկայացում` Ա.Օստրովսկու «Անօժիտը», Գ.Սունդուկյանի «Պեպո», Մ.Գորկու «Վերջինները», Ն.Գոգոլի «Ռևիզորը», Է.Վոյնիչի «Բոռը» և այլն: 1961թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1983թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: