Encyclopedia

ՀՐԱՉՅԱ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ջութակահար

Ծնվել է 1986թ. ապրիլի 30-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 6 տարեկան հասակից նվագել է ջութակ: Սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 16 տարեկան հասակում ընտանիքով տեղափոխվել է Բելգիա: 2003-08թթ սովորել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում` անվանի ջութակահար Դավիդ Օյստրախի որդի և աշակերտ Իգոր Օյստրախի դասարանում: 2007թ-ից սովորել է Բելգիայի Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական քոլեջում` Ավգուստին Դյումեյի ղեկավարությամբ: Ելույթներով հանդես է եկել այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են` Բելգիայի ազգային, Լոնդոնի Կ.Ուորրեն-Գրինի, Տոկիոյի սիմֆոնիկ, Լիլլի ազգային, դե Վալլոնիի Թագավորական կամերային, Կարդիֆում Ուելսի և Պ.Ուոտկինսի «BBC» Ազգային, Գյուլբենկյանի, Լիսաբոնի քաղաքային, Ա.Վեդեռնիկովի սիմֆոնիկ, Հարավային Յութլանդիայի սիմֆոնիկ, Լիեժի սիմֆոնիկ, Բելգրադի ֆիլհարմոնիկ, Վարշավայի սիմֆոնիկ և Դանիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբերը: Համերգներ է ունեցել մի շարք հեղինակավոր համերգասրահներում` Լոնդոնի «Վիգմոր Հոլլ», Փարիզի Գավո դահլիճ և Ելիսեյան դաշտերի թատրոն, Տոկիոյի «Սանտորի Հոլլ», Մոսկվայի Կրեմլի Մեծ դահլիճ, Դանիայի ռադիոհամերգային դահլիճ, Մադրիդի ազգային համերգասրահ և Բրյուսելի Գեղարվեստի պալատ: Ելույթ է ունեցել Ջոշուա Բելլի և Մաքսիմ Վենգերովի հետ, որտեղ նրա առաջնախաղն անցել է ամերիկյան դաշնակահար Էշլի Ուոսի հետ: 2010-11թթ հյուրահամերգ է ունեցել դաշնակահար Մարիաննա Շիրինյանի և համերգներ ունեցել Ռեյնի Ֆիլհարմոնիայի պետական նվագախմբի հետ, Արթուր Ռուբինշտեյնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, առաջնախաղ է ունեցել Տոկիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ և հանդես է եկել համերգային շրջագայությամբ Ճապոնիայում: 2006թ. արժանացել է Յեհուդի Մենուհինի անվան մրցույթի 1-ին մրցանակին: 2008թ. Դանիայում հաղթել է Կառլ Նիլսենի անվան հեղինակավոր մրցույթում: 2010թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը` Վյետանի ջութակի Կոնցերտով` Լիեժի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Պատրիկ Դևինի հետ, 2011թ.` առաջին մենանվագ ձայնասկավառակը` Դվորժակի երաժշտությամբ` Վարշավայի «Սիմֆոնիա»-ով Ավգուստին Դյումեյի հետ: Նվագում է Անտոնիո Ստրադիվարիի 1717թ. «Պյատտի» ջութակ: Բնակվում է Բելգիայում: