Encyclopedia

ՄԱԳԴԱԼԵՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1993թ. ապրիլի 4-ին, Երևանում: 2001-10թթ սովորել է «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում: 2004-07թթ հաճախել է Պարարվեստի պետական ուսումնարանի ժամանակակից պարերի բաժին: Զուգահեռ հաճախել է նաև Զինվորական ակադեմիա: Մասնակցել է տարբեր սիրողական խմբակների` լող, նկարչություն և այլն: 2007-10թթ մասնակցել է բասկետբոլի առաջնությանը` ներկայացնելով «Արաբկիր» թիմը, ունի երկու մեդալ: 2008-09թթ սովորել է «Ատեկս» նորաձևության կենտրոնում: 2009-10թթ հաճախել է Մնջախաղի սիրողական խմբակ: 2010-14թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինսիտուտի դերասանական բաժնում` Արմեն Խանդիկյանիարվեստանոցում: 2012թ-ից աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է Պ.Զեյթունցյանի «Հիսուս Նազորվեցին և նրա երկրորդ աշակերտը» (Կին), «Փարիզյան Դատավճիռ» (Հասմիկ), Մ.Սովաժոնի «Չաո», Էսքիլեսի «Օրեստեա» (Կլիտեմնեստրա), Վ.Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (Օլիվիա), Է.Վոլոդորսկու «Սրիկան» (Տատիանա), Օ.Ուայլդի «Սալոմե» (Սալոմե), Մ.Մաքդոնախի «Բարձ մարդ» (Թուփալսկի) ներկայացումներում: Նկարահանվել է «Ապակե կախազարդ» (2011թ.), «Մեռյալ հովիտ» (2014թ.) գեղարվեստական ֆիլմերում: 2015թ. մեկնել է ԱՄՆ` մասնագիտական ուսումը շարունակելու նպատակով: