Encyclopedia
ՄԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հաղորդավար
Ծնվել է 1988թ. հոկտեմբերի 19-ին, Երևանում: Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի դուստրն է: 2004թ. ավարտել է Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը: 2004-08թթ սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում: 2004թ-ից աշխատել է «Նոր Ալիք» հեռուստաընկերությունում, 2007թ-ից` Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար: Վարել է «Կանաչ Գոտի», «Ընծա» նախագծերը, «Ռուբիկոն» հաղորդումը և բազմաթիվ համերգային ծրագրեր: 2008-10թթ սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի հանրային կառավարում բաժնում: 2010թ-ից զբաղվել է Հայաստանի երգի պետական թատրոնի և կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի պրոդյուսինգով: 2011-12թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես գործադիր տնօրենի խորհրդական: 2018թ-ից շարունակել է աշխատանքը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես «Առավոտ լուսո» և «Անկախ տարիքից» հաղորդումների հաղորդավար: 2022թ-ից Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենն է: