Encyclopedia

ՄԱՐԳԱՐԵ

Մանրանկարիչ

1211թ. ծաղկել է «Հաղպատի Ավետարանը» (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան): Բարձրարվեստ են հատկապես խորանները և «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ» տերունական նկարը: Դրանք տոգորված են կենսախնդությամբ և լավատեսությամբ, որին նպաստում են ոչ միայն պատկերված բուսական և կենդանական աշխարհի թավշերանգ ու ծաղկափթիթ գույները, այլև, ասես, ուղղակի իրականությունից վերցված պերսոնաժները: Այդ լավատեսությունն ու կենդանությունը որոշ գծերով շարունակվում են Թորոս Տարոնացու և Գրիգոր Տաթևացուստեղծագործություններում և այդ ժամանակ ու հետագայում հատուկ էր արևելյան արաբական-քրիստոնեական ու մահմեդական արվեստներին: Խորանները կազմված են սյուներին հանգչող ուղղանկյուն գորգաձև գլխազարդերով, որոնց ներքին դաշտում ընդելուզված են բուսազարդ համակենտրոն կամարներ: Քիվերի ու պատվանդանների ծայրերում նկարված են նռնենի, ձիթենի, արմավենի, ականթներ և այլ ծառեր ու թփեր, աքաղաղ, կաքավ, ձկնկուլ կտցին ձուկ, արագիլ, սիրամարգ, ծառին փաթաթված եղջերավոր օձ, հուշկապարիկ և այլն, որոնց մի մասը բացակայում է միջնադարյան «խորանների մեկնություններում», բայց գործածվում են հետագայում Կիլիկիայի և Գլաձորի մանրանկարչական դպրոցներում: Խորանների քիվերին և պատվանդաններին նկարված նռնենու տակ նվագող պատանին, մատռվակը, ձուկ բերող Շերանիկը եզակի են հայ մանրանկարչության մեջ: Նկարչի մանրանկարներում միաժամանակ հանդես են գալիս սիմվոլիկը և աշխարհիկը: Լուսամուտից նայող կինը, պատշգամբի աղջիկները և ծառի վրայից նրանց հետ սիրաբանող պատանին ու մյուսները թերևս վերարտադրում են Անիի նիստուկացը: