Encyclopedia
ՄԱՐԻԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Բանաստեղծ
Ծնվել է Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքում: Եղել է բանաստեղծ Համո Սահյանի կինը: 1942թ. ավարտել է Բաքվի բժշկական ինստիտուտը, որից հետո տեղափոխվել է Երևան և աշխատել հանրապետական մամուլում: 1964թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1956-62թթ եղել է «Առողջապահություն» ամսագրի բաժնի վարիչը, 1962-70թթ՝ «Պիոներ» ամսագրի աշխատակից, 1970-80թթ՝ «Գրական թերթի» պոեզիայի բաժնի վարիչը: 1958թ. լույս է տեսել նրա առաջին գիրքը` «Անանուն ծաղիկներ» վերնագրով: Այնուհետև հրատարակվել են նրա «Լույսերի շշուկ» (1963թ.), «Անծանոթ երազ» (1967թ.), «Աշնան ծառուղի» (1971թ.), «Ոսկի տերևաթափ» (1978թ.), «Մանուշակ» (1981թ.), «Մարինե վանքում» (2004թ.) ժողովածուները: Գրողի պոեզիային բնորոշ են սիրո, կարոտի ու հավատի մոտիվները: Մահացել է Երևանում: