Encyclopedia

ՄԱՐԻԱ ՍԻՄՈՆՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով): 1926-27թթ եղել է Բաքվի հայկական, 1940թ-ից՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնների դերասանուհի։ Լավագույն դերերից են՝ Դոլլի (Զարխիի «Խնդության փողոց»), Մարիա Անտոնովնա (Ն.Գոգոլի «Ռևիզոր»), Սուսան (Ա.Շիրվանզադեի «Նամուս»), Ամալյա (Շիլլերի «Ավազակներ»), Կրուչինինա (Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Սալոմե (Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»), Հելենա (Վ.Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազ»), Բեատրիչե (Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան») և այլն։ Նկարահանվել է «Հեղնար աղբյուր» (1970թ.) և այլ ֆիլմերում: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: