Encyclopedia

ՄԱՐԻԱՄ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Գեղանկարչուհի

Ծնվել է 1958թ. դեկտեմբերի 3-ին, Երևանում: Գեղանկարիչ Սարգիս Գարուկյանի կինն է։ 1978-83թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական բաժնում: 1997թ-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի «International Association of Art» կազմակերպության, 2003թ-ից Հայաստանի նկարիչների միության, 2005թ-ից «Կերպար» նկարիչների ասոցիացիայի անդամ է։ Մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների Բեյրութում, Երևանում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում, Ստեփանակերտում, Մոնրեալում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բեռլինում (1997թ.), Երևանում (1997թ., 2001թ.), Վանաձորում (1998թ.), ԱՄՆ-ում (2001թ., Թեքեյան մշակութային ընկերակցություն, Պեշկեթերյան պատկերասրահ, Ալթադենա):