Encyclopedia

ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1967թ. ապրիլի 2-ին, Երևանում: Թատերագետ Մարգարիտա Յախոնտովայի դուստրն է: 1988-92թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Ուսանողական տարիներին խաղացել է Երևանի Էքսպերեմենտալ թատրոնում: 1992թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է մի շարք ներկայացումներում, որոնցից են` Ա.Չեխովի «Բալենու այգի» (Անյա), Գ.Լորկայի «Բեռնարդան և նրա աղջիկները» (Պրուդենսիա), Ա.Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» (Գլաֆիրա Ալեքսեևնա), Կ.Խոդիկյանի «Կինը անձրևից հետո» (Արփինե), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Ռոզալիա), Վ.Շեքսպիրի «Լեդի Մակբեթ» (Լեդի Մակդուֆ), Թ.Ուիլիամսի «Տրամվայ ցանկություն» (Ստելլա), Ռ.Կուենի «Գիշերային խրախճանք» (Գլեդիս), Է.Օլբիի «Սեր, փող, սատանա» (Բերիլ), Ա.Վալիեխոյի «Գոյա» (Գումերսինդա) և այլն: 2006թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի: 2008թ-ից հանդիսանում է Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղարը և «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրենը: 2011-13թթ նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ», 2017-18թթ՝ «Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» հեռուստասերիալներում: 2019թ-ից ղեկավարում է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը: 2006թ. աժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, 2016թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի, 2017թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: