Encyclopedia
Մարինա Ոսկանյանց
Նկարիչ, մուլտիպլիկատոր
Ծնվել է Մոսկվայում։ 1945-51թթ սովորել է Մոսկվայի պիոներների կենտրոնական պալատում։ 1952թ․ ստացել է իր առաջին մրցանակը (արժանացել է ոսկե մեդալի Հնդկաստանի նախագահի կողմից) Դելիում կայացած մանկական նկարների միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար։ 1955թ․ ավարտել է Մոսկվայի ակադեմիական նկարչական լիցեյը։ 1956-58թթ մասնակցել է «Սոյուզմուլտֆիլմին» առընթեր նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթացներին, որտեղ սովորել է Ֆեոդոր Խիտրուկի, Ռոման Դավիդովի, Պերճ Սարգսյանի, Լև Միլչինի մոտ։ 1959-91թթ եղել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդայի առաջատար նկարիչ-մուլտիպլիկատորներից մեկը։ Կինոստուդիայում աշխատելու երեսուներկու տարիների ընթացքում նրան հրավիրել են աշխատելու իրենց ֆիլմերում խորհրդային մուլտիպլիկացիայի «Ոսկեդարի» գրեթե բոլոր դասականները՝ Լև Ատամանովը, Վլադիմիր Պոլկովնիկովը, Ռոման Կաչանովը, Ֆեոդոր Խիտրուկը, Էդուարդ Նազարովը և այլք։ Մարդու շարժման էսթետիկան ավելի լավ հասկանալու համար 1955թ-ից պարապել է Լյուդմիլա Ալեքսեևայի Ներդաշնակ մարմնամարզության ստուդիայում, իսկ 1980թ-ից արդեն ինքն է դասավանդել ներդաշնակ մարմնամարզություն Մոսկվայի Գիտնականների տանը կից։ Պարային տեսարանների գեղարվեստական պատկերման մեջ հասնելով բարձր վարպետության՝ ստեղծել է դրանք բազմաթիվ մուլտֆիլմերի համար։ 1990-ական թվականներին որպես նկարիչ-մուլտիպլիկատոր համագործակցել է «Քրիսթմազ Ֆիլմս», «ШАР», «Արգուս» կինոստուդիաների հետ։ Դասավանդել է, կարդացել դասախոսություններ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում, զբաղվել երեխաների ու դեռահասների շրջանում գեղանկարչության ու նկարչության տարածմամբ։ Սուզդալում 15 ОРФАК-ի բացման հանդիսավոր արարողության ժամանակ հիշատակվել է «Անիմացիոն արվեստի բնագավառում ունեցած ներդրման համար» պատվավոր մրցանակով։ 2013թ․ արժանացել է Ռուսաստանի վաստակավոր նկարչի կոչման։ Մահացել է Մոսկվայում։