Encyclopedia

ՄԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Կինոռեժիսոր

Ծնվել է 1969թ. հունիսի 9-ին, Երևանում: Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի կինն է: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը: 1993թ. կատարել է առաջին փորձը կինոյում` «Ես համարձակվում եմ մտաբերել» (ռեժ.` Հովհաննես Գալստյան) կարճամետրաժ ֆիլմում, ուր հանդես է եկել որպես սցենարի համահեղինակ և գլխավոր դերակատար: 2005թ-ից աշխատում է «Պարալլելս» կինոընկերությունում` որպես սցենարիստ: Ռեժիսորական դեբյուտը եղել է 2012թ. «Փասիանի որսորդը» ֆիլմը: Այլ ֆիլմերից են նաև` «Ես համարձակվում եմ մտաբերել» (1993թ., դերասան), «Մեր փոքրիկը մեծանում է. զարմանահրաշ օրերի Քրոնիկոն» (2001թ., վարող), «Խճճված զուգահեռներ» (2009թ., սցենարի համահեղինակ), «Լուսավոր շրջան» (2012թ., սցենարի համահեղինակ): 2013թ. արժանացել է հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն դեբյուտ» մրցանակին` «Փասիանի որսորդը» ֆիլմի համար: