Encyclopedia
ՄԱՐԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հաղորդավար, լրագրող
Ծնվել է 1972թ. հոկտեմբերի 8-ին, ՀՀ Կապան քաղաքում: 1989թ. ավարտել է Կապանի թիվ 27 միջնակարգ դպրոցը: 1978-86թթ սովորել է տեղի երաժշտական ստուդիայում, 1990-95թթ` Երևանի «Մյուդ» իրավաբանական ինստիտուտի քաղաքացիական իրավունքի բաժնում: 1993թ. Հայաստանի ազգային հեռուստաընկերությամբ վարել է «Ագրոգոտասփյուռ» հաղորդումը: 1996թ. մասնակցել է «Ար» հեռուստաընկերությանը կից ժուռնալիստիկայի, 1998թ.` Թբիլիսիում «Ռոյթեր» լրատվական գործակալության դասընթացներին: 1997-2002թթ եղել է «Ար» հեռուստաընկերության լրատվական ծրագրի մեկնաբանը: 2000թ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից պարգևատրվել է ուղևորությամբ դեպի ԱՄՆ Լովել քաղաք` Լովելի հանրային հեռուստաընկերություն` 1999թ. հոկտեմբերի 27-ի ՀՀ ԱԺ-ում ծավալված դեպքերի լավագույն լուսաբանման համար: 2000թ-ից մասնակցել է լրագրողների համար կազմակերպված սպորտային բազմաթիվ մրցաշարերի, որոնց բազմակի հաղթող է եղել: 2004թ-ից աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում` որպես «Երկիրն այսօր» լրատվական ծրագրի մեկնաբան: 2022թ-ից Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարում է «Ընկերները» հաղորդաշարը: