Հանրագիտարան

ԱՐՓԵՆԻԿ ՉԱՐԵՆՑ

Գրող, գրականագետ

Ծնվել է Երևանում: Եղել է գրող, թարգմանիչ Եղիշե Չարենցի դուստրը: 1937թ. ստալինյան ահաբեկչության ժամանակ ծնողների ձերբակալությունից հետո ապրել է Քանաքեռի մանկատանը: Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում: Եղել է Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնողներից և հիմնադիրներից (նաև գիտական խորհրդի նախագահ), հավաքագրել է հոր 6000 կտոր գրադարանը, ուսումնասիրել և տարածել է Եղիշե Չարենցի գրական ստեղծագործությունը և կյանքի պատմությունը: Գրել է վեպեր, պատմվածքներ և հուշեր իր տխուր մանկության մասին: 1996թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Մանկատուն» (1994թ.), «Եղիշե Չարենցի աղոթքները» (1999թ.), «Իմ համալսարանները» (2000թ.), «Անհայտը հայտնիի մեջ» (2005թ.) գրքերը: Նկարահանվել է Լևոն Մկրտչյանի «Եղիշե Չարենց, Հայտնի և անհայտ Էջեր» վավերագրական ֆիլմում: Մահացել է Երևանում: