Encyclopedia
ՄԱՐՏԻՆ ՔԱՐԱՄՅԱՆ
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ
Ծնվել է Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանի Վարխունո գյուղում: 1941թ. ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի հայկական բաժանմունքի լեզվի և գրականության ֆակուլտետը: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Աշխատել է «Սովետական Վրաստան», «Լենինյան դրոշ» և այլ թերթերի, 1937-41թթ, 1956-64թթ՝ Վրաստանի ռադիոկոմիտեի հայկական հաղորդումների, 1972-75թթ՝ «Մերանի» հրատարակչության խմբագրություններում։ 1964-74թթ ղեկավարել է Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղը։ Հեղինակել է քնարական բանաստեղծությունների ժողովածուներ («Ցասման կրակ», 1945թ., «Մտերիմ խոսքեր», 1952թ., «Հայրենիքի ճամփաներում», 1961թ., «Դարի բովում», 1975թ., «Ձմեռնամուտի արշալույս», 1982թ. և այլն), պատերազմի ու ժամանակակից գյուղի թեմաներով պատմվածքներ, հուշեր («Աշխարհը Լալվարից», 1972թ., «Ապրած տարիներ», 1978թ., ժողովածուներ)։ Թարգմանություններ է կատարել վրացի գրողների ստեղծագործություններից («Հարազատ ձայներ», մաս 1-2, 1961-63թթ, ժողովածու)։ Նրա գործերը թարգմանվել են ռուսերեն, վրացերեն։ Մահացել է Երևանում: