Encyclopedia
ՄԱՐՏԻՐՈՍ ԱՆԱՆԻԿՅԱՆ
Բանասեր, հրապարակախոս
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում։ 1895թ. ավարտել է Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջը, 1901թ.՝ Հարթֆորդի (ԱՄՆ) Աստվածաբանական ճեմարանը։ Եղել է Ռամկավար կուսակցության գործիչ։ Զբաղվել է հնդեվրոպական և սեմական հին ու նոր լեզուների (հայերեն, պարսկերեն, լատիներեն, հունարեն, անգլերեն, գերմաներեն, եբրայերեն, արաբերեն), նաև արևելյան հին ու նոր կրոնների, մասնավորաբար մահմեդական աստվածաբանության, ուսումնասիրությամբ։ Նրա «Հայոց հին կրոնը» հոդվածը լույս է տեսել «Hastig’s Encyclopaedia of Religions and Ethics», իսկ «Հայոց դիցաբանությունը»՝ «Encycloanedia of Mytholoh of Races»՝ հանրագիտարանների առաջին հատորներում։ Աշխատակցել է «Հայաստանի կոչնակ»-ին, որտեղ հրատարակվել են նրա «Մեծն Ներսես Պարթև», «Հայ ազգին ծագումը», «Քննական պատմություն հայոց», «Նարեկացին և Նարեկը» և այլ գործեր։ Մահացել է Դամասկոսում։