Encyclopedia

ՄԵՍՐՈՊ ԵՐԵՑ

Մատենագիր

Ծնվել է Հայաստանի Վայոց Ձորի Հողոցմանց գյուղում։ 967թ. գրել է Ներսես Ա Մեծի վարքը և Մամիկոնյանների տոհմի պատմությունը։ Նրա գրվածքում արտացոլվել է հայ ազաաագրական լեգենդի նախնական տարբերակը, որը հայկական պետականության անկումից հետո Հայաստանի նորոգ ազատագրումն ու վերականգնումը կապում էր քրիստոնյա հռոմեացիների օգնության հետ։ Երկի հիմքում ընկած է նաև հայ-վրացական միացյալ պայքարի գաղափարը։ Հետագայում, կապված միջազգային քաղաքական իրադրության փոփոխման հետ, նրա երկը լրացվել է ընդմիջարկություններով, որոնք արտահայտում են հայ ազատագրական լեգենդի էվոլյուցիան։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1737թ., վերահրատարակվել երկու անգամ, տարբեր վերնագրերով, թարգմանվել է ֆրանսերեն (1869թ.)։