Encyclopedia
ՄԻՆԱՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Պարող
Ծնվել է 1934թ. հոկտեմբերի 15-ին, Թբիլիսիում: Պարուհի, պարուսույց Զեմֆիրա Երիցյանի ամուսինն է: Ավարտել է Թբիլիսիի Ա.Իսահակյանի անվան հայկական թիվ 5 միջնակարգ դպրոցը: Պարել է Թբիլիսիի Երգի և պարի պետական անսամբլում: 1958թ-ից Իլյա Արբատովի հրավերով տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Հայաստանի պարի պետական անսամբլում՝ որպես մենակատար: Հանդես է եկել «Կինտոների պար», «Հովիվների պար», «Շալախո», «Հուշարձան» և այլ պարային համարներում: 1963-77թթ աշխատել է նաև որպես փորձավար: 1977-85թթ եղել է «Հայհամերգ» միավորման կոմիտերի նախագահը, 1982-85թթ՝ Հայաստանի պարի պետական անսամբլի տնօրենը, 1986-89թթ և 2004-11թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի տնօրենը, 1989-2002թթ՝ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի տնօրենը, 1962թ-ից՝ Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, 2011թ-ից՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի վարիչը: 1962թ. Հելսինկիի Երիտասարդական պարի միջազգային 8-րդ փառատոնին արժանացել է ոսկե մեդալի: