Encyclopedia

ՄԿՐՏԻՉ ԼԻԼՈՅԱՆ

Լրագրող, հրապարակախոս

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարսի մարզի Կաղզվան քաղաքում: Ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան, 1939թ.՝ «Պրավդայի» խմբագրությանն առընթեր թղթակիցների պատրաստման միամյա դպրոցը, 1941թ.՝ կուսակցական բարձրագույն դպրոցի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Աշխատակցել է Սովինֆորմբյուրոյին որպես Մերձմոսկովյան մարզի (1941թ.), Հարավային (1942թ.), Ուկրաինական առաջին (1943թ.) ռազմաճակատների թղթակից: Նրա գրչին են պատկանում ավելի քան 870 ակնարկ, ինֆորմացիոն նյութեր և հոդվածներ: Զոհվել է Ռումինիայի Տիմոշոարա քաղաքում, Երկրորդ համաշխարհային պատերազմում, թաղվել Բելգրադի Վուկու Կարադժիչիի անվան զբոսայգում: Նրա մասին հուշերով հանդես են եկել նրա մարտական ընկերները՝ Կ.Սիմոնովը, Ս.Բորզենկոն, Ի.էրենբուրգը, Լ.Կալինինը, Բ.Պոլևոյը, Վ.Կիրսանովը, Գ.Բորյանը և ուրիշներ: Պարգևատրվել է մարտական 9 շքանշանով և մեդալներով: