Encyclopedia

ՄԿՐՏԻՉ ՄԱԼԽԱՍՅԱՆ

Կինոօպերատոր

Ծնվել է 1979թ. հուլիսի 25-ին, Երևանում: 2001թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոգիտական բաժինը` Ալբերտ Յավուրյանի արվեստանոցը: 1997թ-ից հանդես է եկել մի շարք ստուդիաներում` որպես օպերատոր: Որպես օպերատոր հանդես է եկել հետևյալ գեղարվեստական ֆիլմերում` Հ.Մովսիսյանի «Մեր բակը» (2006թ.), Ա.Կոնգանի «Denizen» (2006թ.), «New London Calling» (2010թ.), Ա.Կոնգանի և Դ.Հինթոնի «Նորա» (2008թ.), Ա.Շահբազյանի «Մի վախեցիր» (2007թ.), Գ.Մաշկարյանի, Հ.Մովսիսյանի, Դ.Բաբայանի, Վ.Խաչատրյանի, Ա.Ավագյանի«Տաքսի, էլի լավա» (2009թ.), Վ.Խաչատրյանի և Ա.Մարությանի «Ալա-Բալա-Նիցա» (2011թ.), Մ.Սահակյանի «Ես պատրաստվում եմ փոխել անունս» (2012թ.), «Entropy» (2013թ.), Հ.Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» (2013թ.), Ա.Աղաջանյանի «Honey-Money» (2013թ.), Ա.Գևորգյանի «Resistance Hero» (2014թ.): Նկարահանել է նաև դոկումենտալ ֆիլմեր` «Հրեաները Հայաստանում: Թաքնված սփյուռք» (2001թ.), «Ակներ» (2004թ.), «Հնչում է ներսից» (2004թ.), «My Perestroika» (2011թ.) և այլն, շուրջ 100 երաժշտական և կոմերցիոն հոլովակներ, «CNN» և «Եվրոնյուզ» հեռքուստաալիքներով Հայաստանի մասին հեռարձակվող հոլովակը, Ինգա և Անուշ Արշակյանների «Եվրատեսիլ»-ում ներկայացվող «Ջան-ջան» երգի տեսահոլովակը և այլն: Համագործակցել է Հայաստանի հանրային, «Շողակաթ», «Ար» և այլ հեռուստաընկերությունների հետ, մի շարք նախագծերի շրջանակներում: 2003թ. արժանացել է «Ես Եմ», 2009թ.` «Newport Beach», 2010թ.` «Golden Eye», 2013թ.` «Հայակ» և «Կինոշոկ» կինոփառատոների մրցանակներին: 2007թ-ից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է: