Encyclopedia
ՄԿՐՏԻՉ ՓՈՐԹՈՒԳԱԼՅԱՆ
Հրապարակախոս, պետական գործիչ, լրագրող
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է հայկական առաջին կուսակցություններից մեկի՝ «Արմենականներ»-ի հիմնադիրն ու ղեկավարը։ Նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսում, այնուհետև զբաղվել ինքնակրթությամբ։ 1873թ. հունվարին թուրքական կառավարությունն ազգային-ազատագրական գործունեության մեղադրանքով բանտարկել է նրան և փակել նրա տնօրինության ներքո գտնվող Եվդոկիայի Վարդուհյան վարժարանը։ Ազատվելով բանտից՝ 1873թ. դեկտեմբերին դարձել է Կ.Պոլսում հրատարակվող «Ասիա» լրագրի խմբագիրը, իր հոդվածներում դատապարտել թուրքական իշխանությունների հարստահարությունները հայերի նկատմամբ, Կ.Պոլսի հայ մտավորականներին կոչ արել՝ լուսավորություն տարածել Արևմտյան Հայաստանի գավառներում։ Եղել է Արևմտյան Հայաստանում ուսումնական գործը կարգավորելու կոչված «Արարատյան ընկերություն հայոց»-ի հիմնադիր անդամ և ատենապետը։ 1877-78թթ ռուս-թուրքական պատերազմի, Սան Ստեֆանոյի բանակցությունների և Բեռլինի կոնգրեսի օրերին շրջել է Հայաստանի, Անդրկովկասի քաղաքներում, «Հրանտ» կեղծանունով նյութեր տպագրել «Մշակ», «Մասիս» և այլ պարբերականներում, ժողովրդին զինված պայքարի կոչել՝ ընդդեմ թուրքական բռնապետության։ Նրա խորհրդով և մասնակցությամբ Վանում ստեղծվել է «Սև խաչ» ազատագրական կազմակերպությունը։ Հայ ժողովրդի ազատագրումը թուրքական բռնապետության լծից կապելով զինված պայքարի հետ՝ ծրագրել է նրան լուսավորել, կրթել, նախապատրաստել «ապագա ահեղ ու զոհառատ գոտեմարտերին», այդ նպատակով 1881թ. Կ.Կամսարականի օգնությամբ Վանում հիմնել է Հայկազյան կենտրոնական վարժարանը։ 1885թ. հունվար-փետրվարին նրա մասնակցությամբ Վանում ստեղծվել է ազատագրական «Հայրենասիրաց ընկերությունը»։ Մարտի 15-ին թուրքական իշխանությունները նրան աքսորել են Կ.Պոլիս, որտեղից նա անցել է Մարսել, հրատարակել «Արմենիա» պարբերականը։ Առաջադրել է բուլղարացիների օրինակով հայ ժողովրդին ազատագրելու զինված պայքարի նախապատրաստելու, այդ պայքարում թուրքական լծի տակ գտնվող ժողովուրդների հետ դաշնակցելու խնդիր, սակայն ապագա անկախ Հայաստանի հասարակական-քաղաքական կարգի վերաբերյալ նրա հայացքները դուրս չեն եկել բուրժուական դեմոկրատիզմի շրջանակներից։ Մահացել է Մարսելում: