Encyclopedia

ՅՈՒՐԻ ԱՄԻՐՅԱՆ

Դերասան

Ծնվել է Թբիլիսիում: Եղել է դերասանուհի Ժենյա Ավետիսյանի ամուսինը: Ավարտել է Թբիլիսիի հայկական միջնակարգ դպրոցը, 1962թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Արմեն Գուլակյանի արվեստանոցը: 1962թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Կերտել է բազմաթիվ թատերական կերպարներ մի շարք ներկայացումներում` Դ.Դեմիրճյանի«Վարդանանք» (Բաբիկ), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Վարուժան), «Հացավան» (Շմավոն), Մ.Բուլգակովի «Մոլիերի կյանքը» (Լյուդվիկ), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Յուսուֆ), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Արտեմ), «Պեպո» (Սամսոն), «Քանդած օջախ» (Գիժ Մոզի), Ն.Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» (Լիմոն), Ա.Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ» (Հերց), Ա.Չեխովի «Բալենու այգի» (Պիշչիկ), Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (Հենրի), «Քո կյանքի ժամանակը» (Բլիք), Լ.Շեյնինի «Ծանր մեղադրանք» (Կիթառով տղա), Գ.Տեր-Գրիգորյանի «Հաջի Փայլակ» (Մագիստրոս), Վ.Պետրոսյանի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» (Արմեն), Ա.Վամպիլովի «Ավագ որդին» (Սելիվան), Վ.Շեքսպիրի «Ջոն արքա» (Լուիս), Մ.Գորկու «Հատակում» (Կաստիլյով) և այլն: Մասնակցել է ռադիոյի և հեռուստատեսային ներկայացումների: Նկարահանվել է «Նռան գույնը» (1968թ.), «Կապիտան Առաքել» (1985թ.), «Վերջին կիրակի» (1985թ.), «Մեզանից երեքը» (1987թ.), «Քույրիկը Լոս Անջելեսից» (1994թ.) և այլ ֆիլմերում: Հանդես է եկել նաև որպես ասմունքող: Մահացել է Երևանում: