Encyclopedia
ՆԱՐԵԿ ՀԱՅԿԱԶՅԱՆ
Դերասան
Ծնվել է 1984թ. մայիսի 30-ին, Երևանում: Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի ամուսինն է: 2000թ. ավարտել է Երևանի Ս.Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը: 2001-05թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 2006թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Մուրացանի «Ռուզան» (Ներսեհ), Ա.Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» (Ապոլոն), Ռ.Մարուխյանի «Եղեգնուհի» (Արքայազն), Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Բարթիկ), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Արտաշես Օթարյան), Վ.Շեքսպիրի «Մակբեթ» (Անգուս), «Ռիչարդ Երրորդ» (Յորքի դուքս), «Ջոն արքա» (Արթուր), Ֆ.Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» (Կարլ), Պ.Զեյթունցյանի «Արշակ թագավոր» (Բաբիկ), «Ոտքի, դատարանն է գալիս» (Դատավոր), Ն.Բաերի «Դեպք մետրոյում» (Ֆերոնե), Ֆ.Վալիեխոյի «Գոյա» (Թագավոր) և այլն: Նկարահանվել է «Հանուն սիրո» (2009-11թթ), «Քաղցր կյանք» (2011-12թթ), «Հրեշտակների դպրոց» (2013թ.), «Կյանքի կարուսել» (2014թ.), «Երեք կյանք» (2014թ.), «Ամնեզիա» (2015թ.) հեռուստասերիալներում: 2015թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Լավագույն երիտասարդ դերասան»: