Encyclopedia

ՆԵՐՍԵՍ ԱԲԵԼՅԱՆ

Լրագրող, թարգմանիչ, տնտեսագետ

Ծնվել է Շամախիում։ Եղել է դերասան Հովհաննես Աբելյանի և դրամատուրգ Ալեքսանդր Աբելյանի եղբայրը։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի հայկական դպրոցում, միջնակարգը՝ Բաքվի ռեալականում, բարձրագույն մասնագիտականը՝ Մոսկվայի տեխնիկական դպրոցում։ 1875թ. «Մոսկովյան» ծածկանունով թղթակցել է «Մշակ» թերթին։ 1881թ. Մոսկվայում մի խումբ հայ ուսանողների հետ հիմնել է «Հայրենասերների միություն»-ը։ 1887-88թթ Կովկասի տնտեսական կյանքին նվիրված ուսումնասիրություններով աշխատակցել է «Արձագանք», «Զակավկազսկոյե օբոզրենիե» («Закабкаское обозрение») թերթերին։ Ըստ նրա տնտեսագիտական համոզմունքների, որոնք ձևավորվել են Պրուդոնի և ռուսական նարոդնիկների գաղափարների ազդեցությամբ, արհեստավորների, գյուղացիների և «մտավոր մշակների» միջև պարզ ապրանքափոխանակություն հաստատելով, հնարավոր է խափանել կապիտալիզմի զարգացումը և հիմնել մանրբուրժուական սոցիալիզմ։ Սովետական իշխանության տարիներին ապրել և աշխատել է Թբիլիսիում, ուր և մահացել է։