Encyclopedia

ՆԵՐՍԵՍ ՄՈԿԱՑԻ

Բանաստեղծ, փիլիսոփա

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Մոկսի գավառի Հասկնջավ գյուղում: Կրթությունն ստացել է հորեղբոր՝ Հայրապետ վարդապետի մոտ, այնուհետև աշակերտել է Բարսեղ Գավառացուն։ Նրա գործունեությունը կապված է Բաղեշի Ամրդոլու վանքի, Սյունյաց Մեծ անապատի և Լիմ կղզու միաբանության հետ, որի հիմնադիրն է (1622թ.) ինքը։ Ավանդել է արտաքին գիտություններ։ Նրա ստեղծագործությունը կարելի է բաժանել 3 խմբի՝ պատմական, հոգու և մարմնի փոխհարաբերության, ավանդական-առասպելական։ Պատմական երկերում հեղինակը հաղորդում է այնպիսի փաստեր, որոնք չկան այլ աղբյուրներում։ Այդպիսին է «Օրհնեալ տէր Յիսուս փրկիչ» տողով սկսվող ներբողը, որը նվիրված է Սյունյաց Մեծ անապատի հիմնադրմանն ու հիմնադիրներին։ Մի այլ գանձում պատկերել է Անդրեաս քահանայի նահատակությունը Շահ Աբասի հրամանով (1617թ.)։ «Ի հոլովել ժամանակին» տողով սկսվող ողբում նկարագրել է Սալահ ադ Դինի կողմից Երուսաղեմի գրավումը (1187թ.)։ Մոկացու փիլիսոփայական հայացքները դրսևորվել են «Վիճաբանություն երկնի և երկրի» այլաբանական բանաստեղծության մեջ։ Հոգու և մարմնի պայքարի հարցում նա համարձակորեն առավելությունը տալիս է մարմնին, երկնքի և երկրի հակադրության հարցում՝ երկրին։ Մահացել է Արևմտյան Հայաստանի Վանա լճի Լիմ կղզիում: