Հանրագիտարան
ԲԱԳՐԱՏ ԱՐԱԶՅԱՆ
Ճարտարապետ
Ծնվել է Երևանում։ 1911թ. ավարտել է Պետերբուրգի Քաղաքացիական ինժեներների ինստիտուտի ճարտարապետության բաժինը։ 1907թ-ից նախագծել և կառուցել է բնակելի, քաղաքացիական և հասարակական շենքեր Երևանում («Ջանփոլադյանների թատրոն»-ի վերակառուցումը, 1906-07թթ և այլն), Բաքվում և Ռուսաստանի այլ քաղաքներում ու վայրերում։ 1920թ-ից աշխատել է Երևանում: Շինարարական-ճարտարապետական գործունեություն է ծավալել՝ գլխավորելով Երևանի կենտրոնական թաղամասերի (Մ.Մաշտոց պողոտայի, Ա.Պուշկինի, Ղ.Փարպեցու, Հ.Թումանյանի փողոցների հատվածում) բնակելի կոոպերատիվ տների շինարարությունը, որպես նախագծերի հեղինակ և Հայբնակշինկոոպ միավորման գլխավոր ինժեներ (1928-36թթ)։ Ուշագրավ է նրա նախագծով կառուցված Շահումյան(այժմ՝ Վ.Սարգսյան) փողոցում գտնվող «Արարատ» տրեստի բնակելի շենքերի համալիրը (1934-45թթ), ինչպես և ՀԽՍՀ Պետշինի մրցանակին արժանացած «Կինոպրոկատի» շենքը (1952թ.), հյուրանոցներ՝ Արթիկում, Սևանում և այլն։ 1935թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: 1926թ. Երևանի ժողովրդական տան (այժմ՝ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն) նախագծի համամիութենական մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակին։ Մահացել է Երևանում։