Encyclopedia

ՆՈՒՆԵ ԱՂԲԱԼՅԱՆ

Գեղանկարչուհի

Ծնվել է 1959թ. հոկտեմբերի 28-ին, Երևանում: 1982թ. ավարտել է Մոսկվայի Տեքստիլ ինստիտուտը: 1990թ-ից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում (2005թ-ից՝ պրոֆեսոր): Աշխատում է մետաքսի, նաև տեքստիլ արտադրանքի տարբեր որակի կերպասների վրա (բամբակ, վուշ, թավիշ): Գործերից են՝ «Պալանգա» (1987թ.), «Վախը» (1995թ., երկուսն էլ` բամբակ), «Պսակադրություն» (1993թ.), «Կինը և տղամարդը» (1998թ.), «Հակադրություն» (2002թ.), «Սեր» (2002թ., բոլորը` մետաքս): 1988թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Մասնակցել է շուրջ 100 ցուցահանդեսների Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում և այլուր: 2014թ. անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում: