Encyclopedia
ՈՍՏԱՆ ՀԱՅՈՑ
Ռոք խումբ
Հիմնադրվել է 1986թ., Երևանում, Արեգ Նազարյանինախաձեռնությամբ: Եղել է հայկական ռոք-երաժշտության «երրորդ ալիքի» ներկայացուցիչ-խմբերից: Ազգային-հայրենասիրական, ցեղասպանության, պատմական արդարության վերականգնման, ավելի ուշ՝ նաև ազգային զարթոնքի թեմաները ռոք ժանրի մեջ ի մի բերելով՝ մեծ ճանաչում է ձեռք բերել: Խումբը մի քանի անգամ դադարեցրել է գործունեությունը և փոփոխվել են խմբի անդամները: Խմբի անդամներ են եղել Վահե Խաչատրյանը, Հայկ Գյոլչանյանը: Նախընտրած ոճը իրենց իսկ շնորհիվ հայացված հարդ-ռոքն է, երաժշտությունը հիմնված է ազգային մոտիվների վրա ուժեղ հարդ-ռոքի հնչողությամբ և արտ-ռոքի տարրերով: Խմբի բաս-կիթառահար Արեգ Նազարյանը «Կիլիկիա» նավի անձնակազմի անդամ է: Խումբը մասնակցել է մի շարք ռոք-փառատոների Երևանում, Մոսկվայում, Թբիլիսիում: Թողարկել է «Զարթնիր որդյակ» (1989թ.), «Քիմերներ» (1996թ.) ձայնասկավառակները: 2012թ. մեծ համերգով հանդես է եկել Երևանում` նշելով գործունեության 25-ամյա հոբելյանը: