Encyclopedia

ՈՒԼԻԽԱՆՅԱՆ ԿՎԻՆՏԵՏ

Ջազ խումբ

Հիմնադրվել է 1997թ.: Խմբի անկյունաքարային գաղափարը ջազի և պրոգրեսիվ երաժշտության սինթեզն է դասական ձևով: Խմբի առաջին համերգը նվիրվել է Ֆրանց Շուբերտի 200-ամյակին: Հաջորդ ծրագիրը բաղկացած է եղել Կլոդ Դեբյուսիի ստեղծագործությունների ջազային մշակումներից: «Դյուք Էլինգտոն-100» և «Դեյվ Բրուբեկ-80» անվանումով համերգային ծրագրեր է ունեցել Երևանում, Լիբանանում: 2000թ. մասնակցել է Ղազախստանում Արվեստների միջազգային փառատոնին: 2001թ. Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ խումբը ստեղծել է Կոմիտասի ստեղծագործությունները ներկայացնող ծրագիր, որով ելույթ է ունեցել Հորդանանում, Լիբանանում, Ֆրանսիայում և Սիրիայում: 2002թ. թողարկել է «Ուլիխանյան կվինտետ լայվ» ձայնասկավառակը, որը 1997-2002թթ երաժիշտների կողմից կատարված աշխատանքի հաշվետվություն դարձավ: 2007թ. թողարկել է «Ճանապարհ դեպի տաճար» ձայնասկավառակը, որտեղ ներառված է կվինտետի գեղարվեստական ղեկավար Մարտին Ուլիխանյանի կոմպոզիցիաները: