Encyclopedia
ՊԵՏՐՈՍ ՍՐԱՊՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Գեղարվեստական նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսի Սկյուտարի ճեմարանում, այնուհետև կատարելագործվել Հռոմում։ Վերադարձել և աշխատել է Պալյանների մոտ: Ձևավորել է Բերայի նոր թատրոնը, Հունաստանի դեսպանատան շենքը, Ելդըզի պալատի մեկ հարկաբաժինը և այլն: Գծագրություն և նկարչություն է դասավանդել հայկական դպրոցներում, ինչպես նաև ամերիկյան Ռոբեր քոլեջում։ 1893-96թթ Խրիմյան կաթողիկոսիհրավերով ձևավորել է Էջմիածնի վանքի ժողովարանը և Վեհարանի թանգարանը: Գործերից են` «Թուրքական սրճարան», «Նատյուրմորտ: Մրգեր», «Որսորդական նատյուրմորտ» (1894թ.), անհայտ անձի դիմանկար (1889թ.), խոր հոգեբանական և ազգային կնիք կրող` «Հայուհի» (տիկին Ա.Ֆնտգլյանը` նկարչի դուստրը), «Ղարիբ մշեցի» (1882թ., վերջին հինգը` Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան) երփնագրերը: 1896թ-ից բնակվել է Սոֆիայում, որտեղ էլ մահացել է: