Encyclopedia
ՊՈԼՈԶ ՄՈՒԿՈՒՉ
Զվարճաբան, առակախոս
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Եղել է ժողովրդական զվարճաբան-առակախոս, որի անունով պահպանվել են Գյումրիի խոսվածքով պատմվող (նաև գրի առնված) սոցիալ-կենցաղային, հասարակական-քաղաքական, խոհափիլիսոփայական բովանդակությամբ երգիծական զրույցներ, առակներ, զվարճախոսություններ։ Եղել է արհեստավորական ընտանիքից։ Ստացել է տարրական կրթություն (եղել է բանաստեղծ Ավետիք Իսահակյանիդասընկերը)։ «Պոլոզ» է կոչվել բարձրահասակ լինելու պատճառով։ Նրա անվան հետ են կապվել հայկական միջավայրում ստեղծված շատ առակներ ու սրախոսություններ, որոնք մինչ այդ վերագրվում էին օտար առակախոսների։ Այս առումով նա ինչ-որ չափով նպաստել է հայ բանավոր երգիծանքի ազգայնացմանը։ Նա, որպես կոլորիտային անձնավորություն և առակախոս, գրավել է մշակութային որոշ գործիչների ուշադրությունը: Ավետիք Իսահակյանը նրա գերեզմանին կանգնեցրել է մահարձան, նկարիչ Հակոբ Անանիկյանը ստեղծել է դիմանկարների շարք, որոնց համար (ինչպես նաև Խաչիկ Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը» պոեմի հերոսի համար) նախատիպ է ծառայել Պոլոզ Մուկուչը։ Մահացել է Թբիլիսիում, թաղված է Լենինականում (այժմ՝ Գյումրի): 2012թ. Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու բակում բացվել է Պոլոզ Մուկուչի արձանը: