Encyclopedia

Սիրանուշ Գասպարյան

Օպերային երգչուհի

Ծնվել է 1978թ. օգոստոսի 21-ին, Վրաստանի Սուխում քաղաքում: 1991թ. տեղափոխվել է Երևան, որտեղ ավարտել է Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը: 2002թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի և վոկալի (օպերային երգեցողություն) բաժինները: 2003-05թթ շարունակել է հետբուհական կրթությունը վոկալի բաժնում՝ պրոֆեսոր Ելենա Վարդանյանի դասարանում: 2001թ-ից մասնակցել է երգի մրցույթների Հայաստանում և Եվրոպայում: Միաժամանակ դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2014թ. Շտուտգարտում մասնակցել է Հայկական մշակութայի օրերին: Կատարումներով հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Վերածնունդ, Հայաստանի ազգային կամերային և այլ նվագախմբերի հետ, հայկական թատրոններում և համերգասրահներում: Ներկայացրել գործեր Մալերից, Հենդելից, Վագներից, Բեթհովենից, Մոցարտից, Մետներից, Ռախմանինովից, Չայկովսկուց, Վիվալդիից, Անդրեասյանից, Սաթյանից, եվրոպական և հայկական հոգևոր երաժշտություն: 2012թ. Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդես է եկել Ջ.Պուչինիի «Տուրանդոտ» օպերայում, 2013թ.՝ Պ.Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայում: