Encyclopedia

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆ

Դերասան

Ծնվել է Հայաստանի Մեղրի քաղաքում։ Բեմական գործունեությունն սկսել է 1916թ.՝ սիրողական խմբում (Բաքու)։ 1918թ. խաղացել է Օ.Սևումյանիթատերախմբում (Պյատիգորսկ), 1920-ական թվականներին՝ Անդրկովկասի մի շարք քաղաքներում։ 1928թ-ից եղել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) պետական թատրոնի առաջատար դերասաններից։ Նշանակալից հաջողություն է ունեցել հիմնականում քնարառոմանտիկական կերպարների անձնավորումներում՝ Պետրով (Ֆուրմանովի «Խռովություն»), Անդրոսով (Ֆայկոյի «Պորտֆելավոր մարդը»), Լեինսոն (Ֆադեևի և Նարոկովի «Զարդ»), Ղեկավար անձ (Պոգոդինի «Իմ բարեկամը»), Պլատոն Կրեչետ (Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ»), Սուրեն, Սեյրան (Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», «Նամուս»), Միքայել (Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»), Լուկա (Մ.Գորկու «Հատակում»), Բասանիո (Վ.Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Ֆերդինանդ (Շիլլերի «Սեր և խարդավանք»), Դոն Ժուան (Պուշկինի «Քարե հյուր») և այլն։ Մահացել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր), թաղվել է Երևանում: