Encyclopedia
ՎԻԿՏՈՐԻԱ ԱԲՈՎՅԱՆ
Դերասանուհի
Ծնվել է Երևանում: Եղել է արձակագիր, բանաստեղծ Խաչատուր Աբովյանի թոռնուհին։ Սովորել է Երևանի Հռիփսիմյան գիմնազիայում, ապա՝ Թիֆլիսում։ 1905-12թթ աշխատել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) Սբ. Աստվածածնի օրիորդաց և Փրկչի տղայոց դպրոցներում որպես ուսուցչուհի։ Սովորելու տարիներից մասնակցել է Ալեքսանդրապոլի ժողովրդական տան սիրողական խմբի ներկայացումներին։ 1912թ. տեղափոխվել է Թիֆլիս և մինչև 1918թ. հանդես եկել Զուբալովի անվան ժողովրդական թատրոնի ներկայացումներում։ Խաղացել է նաև Լևոն Քալանթարի և Ամո Խարազյանի թատերախմբերում։ 1918թ. վերադարձել է Երևան, թատերախումբ ձևավորել և մի շարք ներկայացումներ բեմադրել։ Կատարել է նաև թարգմանություններ։ Խաղացել է Ա.Շիրվանադեի «Պատվի համար» (Մարգարիտ), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Կեկել), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Իշխանուհի) և այլ ներկայացումներում: Մահացել է Մոսկվայում: