Encyclopedia

ՏԱՏՅԱՆԱ ԴԱՆԻԼՅԱՆՑ

Բանաստեղծ, կինոռեժիսոր, լուսանկարիչ

Ծնվել է 1971թ. օգոստոսի 23-ին, Ալժիրի Բաթնա քաղաքում, հայ հոր և ռուս մոր ընտանիքում։ Վեց տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Մոսկվա։ Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտում ստացել է արվեստաբանական կրթություն։ Ավարտել է Մոսկվայի Պետկինոյին կից ռեժիսորական դասընթացները։ 1995թ-ից զբաղվում է Վենետիկի կերպարի արտացոլմամբ վավերագրական կինոյում, լուսանկարչության և բանաստեղծության մեջ։ Հեղինակել է «Վենետիկություն» (Շուպաշքար, 2005թ.), «Ճերմակը» (Մոսկվա, 2006թ.), «Վենետիկություն-Venezianita» (Վենետիկ, ռուսերեն և իտալերեն, 2007թ.), «Կարմիր աղմու» (Մոսկվա, 2012թ.), «Գետի գրկում» (Մոսկվա, 2019թ.) գրքերը։ Նրա բանաստեղծություները թարգմանվել են իտալերեն, լեհերեն, ֆրանսերերն, հայերեն և այլ լեզուներով: Որպես ռեժիսոր հանդես է եկել հետևյալ ֆիլմերում՝ «Յու» (2001թ.), «Երազների որմնանկարներ» (2006թ.), «Քողարկված այգի» (2008թ.), «Վենետիկ. ջրի երեսին» (2012թ.), «Պոեզիայի այգիներ» (2013թ.), «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» (2017թ.): 2015թ. Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է նրա «Լույսը ներսից» խորագիրը կրող ցուցահանդեսը, որն իր մեջ ընդգրկել է նկարչուհու միաժամանակ երկու հեղինակային ցուցադրություն՝ «Վենետիկ. ջրի երեսին» և «Anima Russa» (ռուսական հոգի) ֆոտոցուցահանդես, որոնց մեջ մեկտեղվել են գեղարվեստական լուսանկարը և մուրանյան ապակուց քանդակը։ Անդամակցում է Ռուսաստանի լուսանկարիչների միությանը և Արվեստաբանների միջազգային ասոցիացիային: