Encyclopedia
ՏԱՐՈՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է 1961թ. դեկտեմբերի 26-ին, Երևանում: 1978-82թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1984-90թթ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 2001թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1987թ-ից մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում (1993թ., 1996թ., 2000թ., 2002թ., 2004թ., 2005թ.), Երևանում (2001թ.), Նյու Յորքում (2003թ.), Ժնևում (2006թ.), Դանիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում (2007թ., «Վեներան և կնոջ ինտուիցիան»): Ստեղծագործությունները գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, «Արամե» պատկերասրահում: