Encyclopedia

Տիգրան Հովհաննիսյան

Թմբկահար

Ծնվել է 1983թ. նոյեմբերի 5-ին, ՀՀ Արարատի մարզի Այգեստան գյուղում: 1999թ. ավարտել է Երևանի թիվ 168 միջնակարգ դպրոցը: 1993-99թթ սովորել է Երևանի Շենգավիթ համայնքի Գեղագիտական կենտրոնի ազգային նվագարանների դպրոցի դհոլի դասարանում, զուգահեռ սովորել է երկրորդ գործիք` սանթուր: 1999թ. ավարտել է Երևանի թիվ 168 միջնակարգ դպրոցը: 1995-2000 թվականներին հաճախել է «Սասուն» ազգագրական երգ ու պարի համույթ: 1999-2006թթ ուսումը շարունակել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ժողովրդական նվագարանների բաժնում: Ստացել է գործիքային կատարողականության որակավորում: 2001-03թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2005-12թթ աշխատել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես դհոլահար, 2006-10թթ՝ Երևանի Ռ.Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում: 2005թ-ից համատեղության կարգով դասավանդում է Երևանի Բ.Կանաչյանի անվան արվեստի դպրոցում, 2012թ-ից՝ Ա.Տերտերյանի անվան արվեստի դպրոցում: 2013թ-ից աշխատում է «Նաղաշ» անսամբլում: Համագործակցել է մի շարք խմբերի՝ Հայաստանի պետական ջազային նվագախմբի, Հայաստանի սիմֆոնիկ պետական նվագախմբի, «Գաթա Բենդ» խմբի, անհատ կատարողների՝ Էմմանուել Հովհաննիսյան, Գևորգ Դաբաղյան, Վահագն Հայրապետյան, Վարդան Բադալյան, Արամայիս Նիկողոսյան, Ավագ Մարգարյան, Անդրանիկ Սարկավակ Մանուկյան, Սահար Մուհամադի (Իրան) այլոց հետ։ Տարբեր համույթների հետ մասնակցել է միջազգային փառատոների: Համերգներով հանդես է եկել աշխարհի 30 երկրներում` ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան, Մարոկկո, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Պորտուգալիա և այլուր․ ներկայացրել է հայկական ազգային երգն ու երաժշտությունը: 2019թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող «Ակունք» ազգագրական համույթում: Ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր։ Ելույթ է ունեցել աշխարհի լավագույն բեմերում՝ Նյու Յորքի «Կարնեգի Հոլ», Համբուրգի «Elbphilharmonie» և այլն: