Encyclopedia

ՏԻԳՐԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Բալետի արտիստ

Ծնվել է 1991թ. օգոստոսի 29-ին, Երևանում: 2000-08թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 2008-09թթ ուսումը շարունակել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի պարարվեստի ակադեմիայում: 2009-11թթ հանդես է եկել տեղի «Հայնս Սփոերլի» մանկական բալետում: 2009թ. մասնակցել է շվեյցարական «Prix de Lausanne» պարի միջազգային մրցույթին և դարձել հաղթող: 2011թ-ից աշխատում է Ցյուրիխի ազգային բալետում` որպես մենակատար: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում` Պ.Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» (Կավալիեր), «Կարապի լիճը» (Եռյակի հետ), «Շչելկունչիկ» (արաբական պարեր), «Կարապի լիճ», Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ», «Մեղրամոմի թևերը», «Նոր քնում», «Աճպարարություն», «Ամառային գիշերվա երազ», «Երկխոսություն» և այլն: